https://www.allergia.am/wp-content/uploads/Ինչպե՞ս-բուժել-ալերգիան-img.jpg https://www.allergia.am/wp-content/uploads/small-article-3.jpg

Յուրաքանչյուր մարդ անհատական ​​է, և յուրաքանչյուրին բնորոշ են ախտանիշների որոշակի ինտենսիվություն և հիվանդության ծանրություն, ինչը չափազանց կարևոր է բուժման ընտրության դեպքում։

Բուժական միջոցառումներ նշանակելիս բժիշկը պետք է նախազգուշացնի ձեզ դեղերի կամ ներարկվող ալերգենների հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին, նվազագույնի հասցնի բուժման հետ կապված անհարմարությունները, ինչպես նաև մանրամասն պատմի հիվանդության պատճառների,  բուժման վնասի և օգուտի մասին:

Այսօր աշխարհում գոյություն ունի ալերգիկ հիվանդությունների բուժման երեք հիմնական եղանակ.

https://www.allergia.am/wp-content/uploads/Ինչպե՞ս-բուժել-ալերգիան-2-img.jpg
  1. Ալերգենի կամ գրգռիչի հետ շփման դադարեցում կամ կրճատում:

    (Էլիմինացիոն միջոցառումներ)

  2. Դեղամիջոցների օգտագործումը։

    Դեղագործական ընկերությունները արտադրում են մեծ քանակությամբ դեղամիջոցներ, որոնք ունեն հակաալերգիկ ազդեցություն։ Առաջին հերթին դրանք հակահիստամինային դեղամիջոցներն են, որոնք կարող են արագ և արդյունավետ կերպով ճնշել ալերգիայի ցանկացած ձևի կլինիկական դրսևորումները կամ կանխել դրանց զարգացումը:

  3. Ալերգեն-սպեցիֆիկ իմունոթերապիա կամ ալերգեններով ներարկումներ:

    Սա բավականին պարզ գործընթաց է: Դուք ստանում եք ձեզ համար թշնամի ալերգենների մի շարք ներարկումներ (տնային փոշի, տնային փոշու տիզ, ծաղկափոշի և այլն) աստիճանաբար աճող կոնցենտրացիաներով, ինչի արդյունքում դուք դառնում եք ավելի դիմացկուն այս ալերգենների նկատմամբ, ինչպես պոլիոմիելիտի կամ ծաղիկի դեպքում պատվաստանյութը ձեզ դիմակայուն է դարձնում այս վարակների նկատմամբ:

Աղբյուր՝ Ֆեդենկո Ե.Ս., Իլյինա Ն.Ի. Ի՞նչ է ալերգիան: Գիրք բժիշկների և նրանց հիվանդների համար - Մ .: Ֆարմուս Պրինթ, 2005 թ․

Ձեզ կարող է հետաքրքել նաև՝

hy