

Սպեցիֆիկ հիպոալերգիկ սննդակարգ
սնկերի- միկրոօրգանիզմների նկատմամբ ալերգիայի ժամանակ*
Խորհուրդ ենք տալիս սննդակարգից բացառել.
- խմորիչով խմոր
- թթու կաղամբ
- գարեջուր, կվաս
- պանիր
- գինիներ, լիկյորներ
- շաքար, ֆրուկտոզա, սորբիտ, քսիլիտ
- այլ մթերքներ, որոնք պատրաստման ընթացքում խմորման են ենթարկվել
Եթե չգիտեք ձեր ալերգիայի ճշգրիտ «մեղավորին», ապա խորհուրդ ենք տալիս հետևել ընդհանուր հիպոալերգեն սննդակարգին, որը կօգնի ձեզ զերծ մնալ վատ ինքնազգացողությունից մինչև ամբողջական ախտորոշումը*:
Խորհուրդ ենք տալիս սննդակարգից բացառել.
- Ցիտրուսային մրգեր (նարինջ, մանդարին, կիտրոն, գրեյպֆրուտ և այլն)
- Ընկույզ (պնդուկ, նուշ, գետնանուշ և այլն)
- Ձուկ և ձկնամթերք (թարմ և աղի ձուկ, ձկան արգանակ, պահածոյացված ձուկ, խավիար և այլն)
- Թռչնամիս (սագ, բադ, հնդկահավ, հավ և այլն) և դրանցից ստացված մթերքներ
- Շոկոլադ և շոկոլադե արտադրանք
- Սուրճ
- Ապխտած մթերքներ
- Քացախ, մանանեխ, մայոնեզ և այլ համեմունքներ
- Կծվիչ, ամսական բողկ, բողկ
- Լոլիկ, սմբուկ
- Ձու
- Չթթված կաթ
- Կարագի խմոր
- Մեղր
- Սունկ
- Խստիվ արգելվում է բոլոր ալկոհոլային խմիչքների օգտագործումը
Սննդակարգում կարելի է ներառել․
- Տավարի անյուղ միս՝ խաշած
- Ապուրներ՝ հացահատիկային, բանջարեղենային, երկրորդական տավարի արգանակի վրա, բուսական
- Կարագ, ձիթապտուղ, արևածաղիկ
- Եփած կարտոֆիլ
- Շիլաներ՝ հնդկաձավարի, վարսակի, բրնձի
- Կաթնաթթվային մեկօրյա մթերք (կաթնաշոռ, կեֆիր, պրոստոկվաշա)
- Թարմ վարունգ, մաղադանոս, սամիթ
- Թխած խնձոր, ձմերուկ
- Թեյ, շաքար
- Կոմպոտ՝ պատրաստված խնձորից, սալորից, հաղարջից, բալից և չրից
- Սպիտակ հաց
*Բերված է ընդհանուր սննդակարգ, անհատական նշանակումները միշտ կատարվում են բժշկի կողմից,միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ
Աղբյուր՝ Ֆեդենկո Ե.Ս., Իլյինա Ն.Ի. Ի՞նչ է ալերգիան: Գիրք բժիշկների և նրանց հիվանդների համար - Մ .: Ֆարմուս Պրինթ, 2005 թ․