https://www.allergia.am/wp-content/uploads/article-6-title.jpg https://www.allergia.am/wp-content/uploads/article-6-title-small.jpg

Հիշեք, որ որոշ բույսեր վտանգավոր են միայն իրենց ծաղկման, ավելի ճիշտ՝ փոշոտման ժամանակահատվածում։ Հետևաբար, աճի վայրերի և «փոշոտման օրացույցի» ճշգրիտ իմացությունը կօգնի խուսափել «վտանգավոր» բույսերի ծաղկափոշու հետ շփումից։

https://www.allergia.am/wp-content/uploads/allergia-1.jpg

«Վտանգավոր» բույսերի ծաղկման (փոշոտման) ժամանակ խորհուրդ է տրվում.

 

  • Պահպանել քաղաքային ապրելակերպը, տնից դուրս չգալ առավոտյան ժամերին (մինչև ժամը 11:00-ը)։
  • Զերծ մնալ քաղաքից դուրս ճամփորդություններից և անտառապատ տարածքում զբոսանքներից, պատուհանները ամուր փակել, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց վրա տեղադրել ցանց:
  • Դուրս գալուց կրել ակնոցներ, իսկ վերադառնալուց հետո լվանալ քիթը և աչքերը, լոգանք ընդունել, ինչպես նաև լվանալ մազերը։
  • Ավելի լավ է արձակուրդն անցկացնել այլ կլիմայական գոտում, որտեղ «վտանգավոր» բույսը ​​չկա կամ ​​չի ծաղկում։
  • Հիշեք, որ վտանգավոր է ոչ միայն օդի ծաղկափոշին, այլ նաև որոշ դեղամիջոցներ և կոսմետիկ միջոցներ (խաչաձև ալերգիա):

 

Հարցերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Աղբյուր՝ Ֆեդենկո Ե.Ս., Իլյինա Ն.Ի. Ի՞նչ է ալերգիան: Գիրք բժիշկների և նրանց հիվանդների համար - Մ .: Ֆարմուս Պրինթ, 2005 թ

Ձեզ կարող է հետաքրքել նաև՝

hy