

Ալերգիայով տառապում է աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը: Ալերգիայով հիվանդացության դեպքերի նման արագ աճը պայմանավորված է մի շարք գործոններով.
- մոլորակի ընդհանուր բնապահպանական իրավիճակի վատթարացմամբ,
- սնվելու, ապրելակերպի փոփոխությամբ,
- նոր ալերգենների հայտնվելով,
- բնակելի և աշխատանքային տարածքների ներսում վատ կլիմայական պայմաններով,
- սթրեսով։
Եթե դուք ինքներդ տառապում եք ալերգիայով, ապա պատկերացում ունեք, թե ինչ դժվարություններ է այն առաջացնում։ Կյանքը, որն ուղեկցվում է հարբուխով, փռշտոցի նոպաներով, սուլող շնչառությամբ, քորով և այլ տհաճ ախտանիշներով, համաձայնվեք, այնքան էլ հաճելի չէ։
Փորձեք ինքներդ պատասխանել մի քանի առաջարկվող հարցերի, որոնք կարող են հուշել, արդյո՞ք դուք ունեք ալերգիկ հիվանդություն թե ոչ:

- Ձեր մտերիմներից որևէ մեկը ալերգիա ունի՞:
- Ունե՞ք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը.
- Քթի փակվածություն
- Քոր քթի խոռոչում
- Հաճախակի փռշտոց
- Կոպերի քոր
- Արցունքահոսություն
- Աչքերում «ավազի» զգացողություն
- Աչքերի կարմրություն
- Քոր ականջներում
- Կոկորդի քոր, հազ
- Դժվարացած շնչառության կամ շնչահեղձության պահեր
- Մաշկի չորություն և/կամ ցան՝ ուղեկցվող քորով, որոնք նկատվել են վաղ մանկությունից
- Մաշկի վրա բշտիկների առկայություն, որոնք նման են եղինջի թողած բշտիկներին, ուղեկցվում են քորով
- Կոպերի, շուրթերի կամ մարմնի այլ հատվածների այտուցվածություն
Եթե ունեք թվարկված ախտանիշներից առնվազն մեկը, ապա կարող եք անցնել հաջորդ կետին.
-
Ախտանիշները սեզոնային բնույթ են կրում։
Դրանք անհանգստություն են պատճառում նույն ժամանակահատվածում՝ գարնանը, ամռանը և/կամ աշնանը, ուժեղանում են տնից դուրս գալուց կամ քաղաքից դուրս գնալիս, ավելի արտահայտված են չոր քամոտ եղանակին։Կարելի է ենթադրել, որ դուք ունեք սեզոնային ալերգիա՝ կապված ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ծաղկող բույսերի ծաղկափոշու և (կամ) սնկային միկրոօրգանիզմների սպորների հետ, որոնք առկա են օդում: -
Մաշկի չորությունը մշտական է, իսկ ցանն ավելի շատանում է որոշակի մթերքներ օգտագործելուց հետո:
Եթե մաշկը չոր է, և մանկուց նկատվել է ցան ծալքերում կամ մաշկի այլ հատվածներում, ապա, ամենայն հավանականությամբ, դուք ունեք ատոպիկ դերմատիտ: Իսկ մաշկի վրա բշտիկները վկայում են եղնջացանի մասին, այտուցը՝ Կվինկեի այտուցի մասին։Եթե վերը նշված ախտանիշներն ուղեկցում են ձեզ ամբողջ տարին, ապա ձեր ալերգիան կարող է կապված լինել տնային փոշու և տնային փոշու տիզերի, կենդանիների կամ նաև սնկերի հետ, որոնք ապրում են լոգարաններում և խոնավ տարածքներում:
Ախտանշանների առկայության դեպքում միշտ խորհրդակցեք բժշկի հետ
Աղբյուր՝ Ֆեդենկո Ե.Ս., Իլյինա Ն.Ի. Ի՞նչ է ալերգիան: Գիրք բժիշկների և նրանց հիվանդների համար - Մ .: Ֆարմուս Պրինթ, 2005թ․